Սյունիքի մարզպետարանից վստահեցնում են՝ Գորիս-Կապան ճանապարհը գործում է
copy image url

Սյունիքի մարզպետարանից վստահեցնում են՝ Գորիս-Կապան ճանապարհը գործում է

Ներքին 3 տարի առաջ - 19:22 25-03-2022
ՀՀ Սյունիքի մարզպետարանից հավաստիացնում են, որ Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը գրունտային չէ․ այն բանուկ ճանապարհ է, որտեղով երթևեկում են քաղաքացիները։

«Ավելին՝ այն ներկայումս Գորիս-Կապան գործող ճանապարհն է»,- պատասխանել են մարզպետարանից։

Oragir.news-ը գրավոր հարցում էր ուղարկել Սյունիքի մարզպետարանին՝ նախ հարցնելով, թե եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ այդ ճանապարհով երթևեկել հնարավո՞ր է։ Մարզպետարանից ստացել ենք հետևյալ պատասխանը․ «Եղանակային փոփոխությունների դեպքում ևս այդ ճանապարհով երթևեկություն կա, աննախադեպ ու բացառիկ առատ տեղումների դեպքում, ինչպես ՀՀ մյուս բոլոր ճանապարհներին, այնտեղ ևս ժամանակվոր անանցանելի կամ դժվարանցանելի վիճակներ հնարավոր են՝ խոշոր բեռնատարների համար»։

Բացի այդ՝ մամուլում տեսանյութ էր տարածվել, որ սողանքի պատճառով փլվել է ճանապարհի մի հատվածը, հարցին՝ արդյոք այդ հատվածը վերանորոգվել է, մարզպետարանից պատասխանեցին, որ մամուլում հրապարակված տեսանյութը Գորիս-Կապան ճանապարհին չէր վերաբերում, այլ Խոտ-Որոտան ճանապարհին, որն այս պահին կառուցվում է, և այնտեղ ճանապարհաշինական աշխատանքները դեռևս չեն ավարտվել։

Մարիամ Ստեփանյան

Ամենից շատ դիտված