Անվտանգության ապահովումը գտնվում է ԱՀ-ում տեղակայված ռուսական խաղաղապահների առաքելության տիրույթում
copy image url

Անվտանգության ապահովումը գտնվում է ԱՀ-ում տեղակայված ռուսական խաղաղապահների առաքելության տիրույթում

Ներքին 3 տարի առաջ - 19:59 24-03-2022

Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Նշվում է, որ այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են:

«Կրկին հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակը տվյալ պահին կայուն է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված