Oragir.news-ի հոդվածը մեջբերելու համար ՀՌՀ-ը տուգանել է «5-րդ ալիքին»

Ներքին 3 տարի առաջ - 18:46 24-03-2022
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «5-րդ ալիքին» Oragir.news-ի հրապարակումից ռեպորտաժում մեջբերում անելու համար տուգանել է։ Այս մասին գրառում է կատարել հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը․

«Ս/թ փետրվարի 20-ին «Հայլուր կիրակի» թողարկման ժամանակ ժուռնալիստիկայի գեղարվեստական-հրապարակախոսական ժանրի, պանֆլետ ոճով այս ռեպորտաժը ՀՌՀ-ի կողմից դիտվել է անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդում և այսօր «5-րդ ալիքի» նկատմամբ ՀՌՀ-ն կիրառեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով՝ 400 000 դրամ : Ժողովրդավարության բարձրագույն լիգայում խաղացող երկրի վերահսկիչ մարմնի արժանի որոշում: Մենք, իհարկե կվիճարկենք որոշումը և կանցնենք բոլոր ատյաններով:
Դա էլ մեր որոշումն է: Սկսվում է նոր՝ «խաղաղության դարաշրջան»,-գրել է Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Oragir.news-ը ընդամենը ոստիկանությունից փորձել էր ճշտել, թե Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց մասին արտահայտվելիս քաղաքացիները ի՞նչ մակդիրներ կարող են օգտագործել, որ համ իրենց սիրտը թեթևանա, համ էլ Ոստիկանությունը դրանք չհամարի «ծանր վիրավորանք», չնախապատրաստի նյութեր և քրեական գործեր չհարուցի։ Մեզ հետ զրույցում Հարությունյանն, անդրադառնալով ՀՌՀ-ի որոշմանն ասաց․
«ՀՌՀ-ն մերժում է ժուռնալիստիկայի գեղարվեստական-հրապարակախոսական ժանրի՝պանֆլետի ոճով ռեպորտաժներ պատրաստելը: Նոր Հայաստանում նոր ժուռնալիստիկա է պետք ստեղծել՝ միայն «լավ», իրենց քիմքին հաճելի լուրեր»,- ասաց Հարությունյանը։

«5-րդ ալիքի» ռեպորտաժը՝ ստորև։



Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում