«Աբովյան համայնքի կոմունալ տնտեսություն ՀՈԱԿ-ի» սպասարկման տիրույթում գտնվող ճանապարհներն անցանելի են, առավել վտանգավոր հատվածներում պարբերաբար իրականացվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզյաին «Կոտայք TV» հեռուստաընկերությունը ֆեյսբուքյան էջում․
«Տեղում ճանապարհների վիճակին ծանոթացել է Աբովյան համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Մովսիսյանը՝ համապատասխան ոլորտը կարգավորող աշխատակիցների հետ միասին»,- գրել է հեռուստաընկերությունը։
Սրան զուգահեռ ֆեյսբուքյան օգտատերերը պարբերաբար ահազանգում և տեսանյութեր ու լունակրաներ են տեղադրում Երևանի փողոցներից՝ ասելով, որ ոչ աղ են տեսել, ոչ էլ ավազ։