Քննարկվել են մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է ԵՄ դեսպանին
copy image url

Քննարկվել են մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է ԵՄ դեսպանին

Ներքին 3 տարի առաջ - 21:25 23-03-2022

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը մարտի 23-ին, հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումները: ԵՄ դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ՀՀ կառավարության ծրագրի իրագործմանը, մասնավորապես արդարադատության ոլորտի բարեփոխումներին:

Անդրադարձ է կատարվել ոստիկանության բարեփոխումների ընթացիկ վիճակին, նաև նոր ստեղծվող ներքին գործերի նախարարության կառուցվածքին և որոշ գործառույթներին, որոնք վերապահվելու են նախարարությանը:
Կողմերը քննարկել են ծանր վիրավորանքի օրենսդրական կիրառման, և մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները:

Հանդիպման ավարտին քննարկվել են երկուստեք հետաքրքրություն առաջացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված