ՆԱՏՕ-ն մեծացնում է երկարաժամկետ ներկայությունն Արևելյան Եվրոպայում. Ստոլտենբերգ
copy image url

ՆԱՏՕ-ն մեծացնում է երկարաժամկետ ներկայությունն Արևելյան Եվրոպայում. Ստոլտենբերգ

Արտաքին 3 տարի առաջ - 20:03 23-03-2022
ՆԱՏՕ-ն պատասխանատու է ապահովել, որ պատերազմը դուրս չգա Ուկրաինայի սահմաններից, Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները պետք է համաձայնության գան դաշինքի չորս հիմնական մարտական ​​խմբերն Արևելյան Եվրոպա՝ Սլովակիա, Հունգարիա, Բուլղարիա և Ռումինիա ուղարկելու որոշման շուրջ։

Ստոլտենբերգը նշել է, որ դա կլինի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկարաժամկետ ներկայությունը զգալիորեն մեծացնելու ծրագրի մի մասը՝ կրկնապատկելով մարտական ​​խմբերի ներկայիս թիվը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կրկին ընդգծել է, որ դաշինքը զորքեր չի ուղարկի Ուկրաինա. «Չափազանց կարևոր է աջակցել Ուկրաինային, և մենք դրանից անմասն չենք մնա: Սակայն միաժամանակ չափազանց կարևոր է, որ այս հակամարտությունը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև լիարժեք պատերազմի չվերածվի»:

Ստոլտենբերգը նաև նախազգուշացրել է Ռուսաստանին, որ միջուկային պատերազմի դեպքում հաղթող չի լինի, և այն ոչ մի դեպքում չպետք է սանձազերծվի։

Ամենից շատ դիտված