Նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը
copy image url

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

Ներքին 3 տարի առաջ - 19:37 23-03-2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում մարտի 23-ին տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նոնա Գալստյանի և վարչական դատարանի դատավոր Անի Չիլինգարյանի երդման արարողությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի նստավայրից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին՝ հաջողություններ մաղթելով պատասխանատու գործում:

Ամենից շատ դիտված