«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարցրեց, թե ԿԲ-ի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումը, ըստ որի՝ 5,3%-ից նվազել է 1.6 %, կարո՞ղ է բացասական ազդեցություն ունենալ տնտեսության վրա։ Այս տարվա համար Էկոնոմիկայի նախարարությունը տնտեսական աճի համար ի՞նչ կանխատեսումներ ունի։
«Կանխատեսում չէ, բայց թիրախ ՀՀ կառավարությունն ունի, մենք պոտենցիալ տեսնում ենք հասնելու այն թիրախին, որը կառավարությունն իր առաջ դրել է։ Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա հաջորդ շաբաթվա մեջ կառավարության միջոցառումներից կներկայացնենք ծրագիր, որը գույքի և ենթակառուցվածքների ներդրումի մասին է, որի շնորհիվ ներդրողները կունենան մոտիվացիաներ։ Բացի դրանից, մաքսատուրքերը զրոյացրել ենք, որոնք իհարկե օգնելու են, որ գնաճային ճնշումը նվազի»,- պատասխանեց Քերոբյանը։