Բավրայում կիլոմետրանոց հերթ է, նույնիսկ ձյունը չեն մաքրում

Ներքին 3 տարի առաջ - 14:25 23-03-2022

Oragir.news-ի թղթակիցը այս պահին հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետում է։ Նրա փոխանցմամբ՝ անցակետում կիլոմետրանոց հերթ է գոյացել, պատճառն այն է, որ մինչ այժմ գործում է պարտադիր թեստավորման պահանջը, մինչդեռ վրացական կողմը այն վաղուց վերացրել է։
Ձմեռվա այս ցրտին քաղաքացիները ստիպված են ժամերով հերթ կանգնել, որպեսզի կարողանան անցնել, նույնիսկ այն քաղաքացիները, որոնք պատվաստված են և այդ պահանջը նրանց չի վերաբերում։ Հերթերին զուհագեռ բեռնատարների և մարդատարների մեծ խցանում է գոյացել։ Մեր թղթակիցը փոխանցում է, որ նույնիսկ մաքսատան ներսի ձյունը չեն մաքարել, ինչը ևս լրացուցիչ անհարմարություն է պատճառում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված