ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը կարծում են, որ Բելառուսը կներքաշվի ՌԴ-Ուկրաինա հակամարտության մեջ. CNN
copy image url

ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը կարծում են, որ Բելառուսը կներքաշվի ՌԴ-Ուկրաինա հակամարտության մեջ. CNN

Արտաքին 3 տարի առաջ - 09:23 23-03-2022
ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը կարծում են, որ Բելառուսը կմիանա Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով CNN-ին։
Հեռուստաալիքի տվյալներով, Բելառուսն արդեն տեղեկատվություն է պատրաստում իր մասնակցությունն արդարացնելու համար, սակայն մինչ այժմ գործողությանը միանալու հստակ նշաններ չկան։
«Հավանականությունը, որ Բելառուսը կներքաշվի այս հակամարտության մեջ, մեծանում է»,- հեռուստաալիքին ասել է ՆԱՏՕ-ի զինված ուժերի աղբյուրը։
ՆԱՏՕ-ի հետախուզության մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա ասել է, որ Մինսկը «հող է նախապատրաստում Ուկրաինայի վրա բելառուսական բանակի հարձակման մեկնարկն արդարացնելու համար»։