Թաքնված են այլ նպատակներ. ՔՊ-ն դեմ է ՀՀ ինքնիշխանության դեմ արտահայտությունները քրեականացնող նախագծին
copy image url

Թաքնված են այլ նպատակներ. ՔՊ-ն դեմ է ՀՀ ինքնիշխանության դեմ արտահայտությունները քրեականացնող նախագծին

Ներքին 3 տարի առաջ - 14:25 22-03-2022

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծին, որով ընդդիմությունն առաջարկում է քրեականացնել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ արտահայտություն: Իշխանությունը նախագծում տեսնում է թաքնված նպատակներ:

Նախագծի քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց՝ այն կարգավորումը և այն գաղափարը, որն ընդդիմությունն առաջարկում է, ՀՀ օրենսդրությունն այդ հարցն արդեն հասցեագրում է: «Եվ, ըստ էության, այն, ինչ հիմա դուք փորձում եք այստեղ գեներացնել, մաքուր քաղաքական դիսկուրս է: Եվ մենք բազմիցս ականատես ենք եղել նման իրավիճակների: Դուք բերում եք նախագծեր, որոնք ձեր կարծիքով հետևյալ տրամաբանության մեջ են՝ եթե մենք ընդունենք, ապա դա կառաջացնի խնդիր, եթե չընդունենք, կառաջացնի խնդիր»,-ասաց Կոնջորյանը՝ հավելելով, որ ընդդիմության բերած որոշ նախագծերը քաղաքական սոփեստության մաքուր օրինակներ են:

Ամենից շատ դիտված