Սաակաշվիլին կանխատեսում է «Աբխազիայի և Ցխինվալի վերաինտեգրում Վրաստանի կազմում»
copy image url

Սաակաշվիլին կանխատեսում է «Աբխազիայի և Ցխինվալի վերաինտեգրում Վրաստանի կազմում»

Արտաքին 3 տարի առաջ - 16:58 21-03-2022
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կանխատեսում է «Աբխազիայի և Ցխինվալի վերաինտեգրում Վրաստանին» երկրում կառավարության փոփոխությունից հետո։ Առաջիկա տարիների պլանների մասին քաղաքական գործիչը խոսել է բյուջեի միջոցների վատնման գործով դատավարության ժամանակ։

«Գարնանը կառավարությունը փոփոխվելու է, ազգային իշխանություն է ձևավորվելու։ Մինչև տարեվերջ տեղի կունենան արտահերթ ընտրություններ։ Իսկ արդեն այս տարի՝ Աբխազիայի և Ցխինվալի վերաինտեգրման սկիզբը վրացական պետության կազմում։ Սա պատմական պատուհան է, որն այժմ բացվում է ուկրաինական իրադարձությունների ֆոնին»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված