Հարավկորեական LG Electronics ընկերությունը, որն արտադրում է կենցաղային տեխնիկա, դադարեցնում է մատակարարումները Ռուսաստան։ Այս մասին ասվում է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Մենք խորապես անհանգստացած ենք բոլոր մարդկանց առողջությամբ և անվտանգությամբ, և LG-ն հավատարիմ է մնում մարդասիրական օգնության ցուցաբերման ջանքերի աջակցմանը», - ասվում է հայտարարության մեջ: