LG Electronics-ը, որը մասնագիտացած է էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի արտադրության մեջ, դադարեցնում է բոլոր մատակարարումները Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին ուրբաթ հաղորդվում է ընկերության կայքում։
«LG Electronics-ը դադարեցնում է բոլոր մատակարարումները Ռուսաստան և կշարունակի ուշադիր հետևել իրավիճակի զարգացումներին,- ասվում է հայտարարության մեջ: -Մենք խորապես մտահոգված ենք բոլոր մարդկանց առողջության և անվտանգության համար, և LG-ն հավատարիմ է մնում մարդասիրական օգնության ջանքերին աջակցելուն»: