Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժման սկզբից ի վեր առնվազն 816 խաղաղ բնակիչ է զոհվել, հայտնել է ՄԱԿ-ը։
Մարդկանց մեծ մասը զոհվել է ծանր հրետանու, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի, ինչպես նաև հրթիռային և օդային հարվածների հետևանքով։
Զոհերի ճշգրիտ թիվն ավելի մեծ է, քանի որ ՄԱԿ-ի մոնիտորինգի ծառայությունները չեն կարողանում հավաստի տեղեկություն ստանալ այնպիսի շրջափակված քաղաքներից, ինչպիսին է, օրինակ, Մարիուպոլը: