Բայդենի և Սի Ծինպինի հեռախոսազրույցը կկայանա մարտի 18-ին
copy image url

Բայդենի և Սի Ծինպինի հեռախոսազրույցը կկայանա մարտի 18-ին

Արտաքին 3 տարի առաջ - 12:09 18-03-2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հեռախոսազրույցը կկայանա մարտի 18-ին Վաշինգտոնի ժամանակով առավոտյան 09:00-ին (Երեւանի ժամանակով 17:00-ին): Այդ մասին ասվում է Սպիտակ տան կողմից տարածված հաղորդագրության մեջ: Ավելի վաղ մարտի 18-ին Սի Ծինպինի և Բայդենի միջև հեռախոսազրույցի կազմակերպման պլանների մասին տեղեկատվությունը հավաստել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը: Ինչպես հայտնել Է Սինհուա գործակալությունը, երկու երկրների ղեկավարները «կարծիքներ կփոխանակեն չին-ամերիկյան հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»: Մինչ այդ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին գրավոր հայտարարության մեջ հայտնել Է, որ Բայդենը մտադիր Է Սի Ծինպինի հետ քննարկել, բացի այլ հարցերից, Ուկրաինայի իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված