ՌԴ-ում սահմանափակումների են ենթարկվել ադրբեջանական minval.az-ը և haqqin.az-ը
copy image url

ՌԴ-ում սահմանափակումների են ենթարկվել ադրբեջանական minval.az-ը և haqqin.az-ը

Արտաքին 3 տարի առաջ - 23:31 17-03-2022
Ադրբեջանական minval.az կայքը արգելափակված է Ռուսաստանում։ Սահմանափակումներ են մտցվել նաև haqqin.az-ի որոշ էջերում։ Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և ԶԼՄ-ների վերահսկողության դաշնային ծառայության կայքում։

«Ռոսկոմնադզորը» ՌԴ գլխավոր դատախազության պահանջով սահմանափակող միջոցներ է կիրառել ադրբեջանական կայքերի նկատմամբ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը պահանջում է արգելափակել այն էլեկտրոնային ռեսուրսները, որոնք կեղծիք և կեղծ տեղեկություններ են տարածում Ուկրաինայում իրավիճակի և նրա տարածքում ՌԴ ԶՈՒ կողմից հատուկ ռազմական գործողության անցկացման մասին։

Ամենից շատ դիտված