Գազամատակարարման վերականգնման աշխատանքներն Արցախում դեռևս չեն ավարտվել
copy image url

Գազամատակարարման վերականգնման աշխատանքներն Արցախում դեռևս չեն ավարտվել

Ներքին 3 տարի առաջ - 20:25 17-03-2022

Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքներն Արցախում դեռևս չեն ավարտվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:

«Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ մեկնարկել են վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել։ Առաջիկա ժամանակահատվածում հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ գազամատակարարումը վերականգնվելու է հնարավորինս կարճ ժամանակահատվածում:

Ամենից շատ դիտված