Զելենսկին օրինականացրել է կրիպտոարժույթի սեկտորը Ուկրաինայում
copy image url

Զելենսկին օրինականացրել է կրիպտոարժույթի սեկտորը Ուկրաինայում

Արտաքին 3 տարի առաջ - 21:57 16-03-2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է «Վիրտուալ ակտիվների մասին» օրենքը, որն ընդունվել է Գերագույն Ռադայի կողմից փետրվարի 17-ին։ Այս մասին չորեքշաբթի՝ մարտի 16-ին, հայտնել է թվայնացման նախարարությունը։

Նշվում է, որ այս օրենքը պայմաններ է ստեղծում Ուկրաինայում վիրտուալ ակտիվների օրինական շուկայի գործարկման համար։ Նոր շուկան կարգավորելու է Արժեթղթերի և ֆոնդային շուկայի հարցերով ազգային հանձնաժողովը։

Ամենից շատ դիտված