Ուկրաինան դարձել է ԵՄ էներգետիկ համակարգի մաս. Զելենսկի
copy image url

Ուկրաինան դարձել է ԵՄ էներգետիկ համակարգի մաս. Զելենսկի

Արտաքին 3 տարի առաջ - 20:23 16-03-2022
Ուկրաինան միացել է Եվրոպայի միասնական էներգետիկ համակարգին. այս մասին Twitter-ում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Սա նշանակում է, որ Ուկրաինայի էներգետիկ համակարգը պաշտոնապես միացել է Եվրոպայի միասնական էներգետիկ համակարգին (ENTSO-E):

«Ուկրաինայի և եվրոպական էներգահամակարգերի միավորումն ավարտված է։ Հիմա մեր էլեկտրաէներգիան հոսում է Եվրոպա, իսկ եվրոպական էլեկտրաէներգիան՝ Ուկրաինա։ Շնորհակալություն ԵՄ բոլոր անդամներին, անձամբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնին և բոլորին, ում շնորհիվ մենք այժմ ունենք միասնական էներգետիկ համակարգ»,- գրել է նա։