Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել Կորսիկայի ինքնավարությունը՝ երկարատև բողոքի ցույցերի ֆոնին լարվածությունը թուլացնելու համար: Նրա խոսքերը մեջբերում է BFM հեռուստաալիքը։
Փարիզը նույնպես պատրաստ է սկսել «աննախադեպ քննարկում ինստիտուցիոնալ հարցերի շուրջ»,- հայտարարել է Դարմանինը՝ միաժամանակ նշելով, որ «երկխոսություն չի կարող լինել, քանի դեռ կա բռնություն»:
Կորսիկայում անկարգությունները շարունակվում են արդեն երկու շաբաթ: Տեղի բնակիչները դուրս են գալիս փողոց՝ ի պաշտպանություն կորսիկացի անջատողական Իվան Կոլոնայի, որը հոսպիտալացվել էր ֆրանսիական բանտում հարձակման ենթարկվելուց հետո։ Վերին Կորսիկայի դեպարտամենտի պրեֆեկտուրայի տվյալներով՝ ոստիկանության հետ բախումների ժամանակ տուժել է մոտ 40 մարդ։
Ցուցարարները պահանջում են նաև ճանաչել Կորսիկայի անկախությունը, որն օրենսդրորեն բաժանված է Ֆրանսիայի կազմի մեջ գտնվող երկու դեպարտամենտի։ Տարածքն ունի «հատուկ տարածքային համայնքի» կարգավիճակ։