Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․
«Չի´ կարելի դժգոհություն չառաջացնելու ու սեփական թողտվությունը ծածկելու համար մարդկանց պահել անորոշության ու անհանգստության մեջ:
Ո՞ր իրավունքով է ՀՀ պաշտպանության նախարարությունն անում ՀՀ ինքնիշխան տարածքի մասը Ադրբեջանին զիջող, ադրբեջանական իրավազորությունը ապօրինաբար հաստատող և ողջ երկրի անվտանգությունը վնասող հայտարարություն:
Այդ հայտարարությամբ սեփական ժողովրդից ու արտաքին աշխարհից թաքցվում են ադրբեջանական հանցավոր արարքները: Բավակա´ն է ձեր անպատասխանատու հայտարարություններով խաթարեք մեր ողջ բնակչության ու երկրի անվտանգությունը, նպաստեք մարդկանց իրավունքների խախտումներին»։
: