Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նորընտիր նախագահի հետ
copy image url

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նորընտիր նախագահի հետ

Ներքին 3 տարի առաջ - 19:29 15-03-2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Թուրքմենստանի նորընտիր նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին շնորհավորել է Թուրքմենստանում օրերս տեղի ունեցած նախագահական ընտրությունների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել վերջին տարիների համատեղ աշխատանքի համար:

Միաժամանակ, վարչապետը շնորհավորել է Սերդար Բերդիմուհամեդովին՝ ընտրություններում արձանագրած հաղթանակի առթիվ և մաղթել հաջողություններ պատասխանատու պաշտոնում: Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ի նպաստ հայ-թուրքմենական հարաբերությունների հետագա զարգացման:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի