Pfizer-ը դադարեցնում է ներդրումները Ռուսաստանում
copy image url

Pfizer-ը դադարեցնում է ներդրումները Ռուսաստանում

Արտաքին 3 տարի առաջ - 19:04 14-03-2022
«Pfizer-ում եկել են այն եզրակացության, որ մեր դեղերի մատակարարումը Ռուսաստան կամավոր դադարեցնելն ուղղակիորեն կխախտի հիվանդների առաջնահերթության մեր հիմնարար սկզբունքը,- հայտարարել է ընկերությունը: -Դեղորայքի, այդ թվում՝ քաղցկեղի կամ սրտանոթային հիվանդությունների բուժման համար նախատեսված, մատակարարման դադարեցումը կհանգեցնի հիվանդների զգալի տառապանքների և հնարավոր մահերի, հատկապես երեխաների և տարեցների շրջանում: Սակայն Ռուսաստան դեղորայքի մատակարարումը չի նշանակում, որ մենք կշարունակենք սովորականի պես բիզնեսով զբաղվել այնտեղ։

Դեղագործական ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ դեղամիջոցները կմատակարարվեն Ռուսաստան, սակայն Pfizer-ն ամբողջ շահույթը կուղարկի Ուկրաինա՝ որպես բարեգործական օգնություն տուժածներին:

Ամենից շատ դիտված