Եթե չփակեք Ուկրաինայի երկինքը, հրթիռները կընկնեն ձեր տարածք. Զելենսկին՝ ՆԱՏՕ-ին
copy image url

Եթե չփակեք Ուկրաինայի երկինքը, հրթիռները կընկնեն ձեր տարածք. Զելենսկին՝ ՆԱՏՕ-ին

Արտաքին 3 տարի առաջ - 15:46 14-03-2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ դիմել է ՆԱՏՕ-ին՝ խնդրելով օգնել Ուկրաինային և երկրի երկինքը հայտարարել ոչ թռիչքային գոտի։ Համապատասխան հայտարարության տեքստը տեղադրված է Ուկրաինայի նախագահի Facebook-ի պաշտոնական էջում։

«Անցյալ տարի ես զգուշացրել էի ՆԱՏՕ-ի առաջնորդներին. եթե Ռուսաստանի դեմ կոշտ կանխարգելիչ պատժամիջոցներ չլինեն, նա կպատերազմի։ Եվ ես ճիշտ էի։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ եթե չփակեք մեր երկինքը, ռուսական հրթիռները կընկնեն նաև ձեր տարածքի վրա, ՆԱՏՕ-ի տարածքի վրա: Դա միայն ժամանակի հարց է»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք. Ուկրաինան բազմիցս է խնդրել արևմտյան գործընկերներին փակել երկինքը, սակայն մշտապես ստացել է մերժում այն պատճառով, որ Արևմուտքը չի ցանկանում ուղիղ առճակատման մեջ մտնել Ռուսաստանի հետ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միջուկային զենք օգտագործելու հետ կապված սպառնալիքներից հետո:

Ձեզ գուցե հետաքրքրի