Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը վաղը՝ մարտի 15-ին, աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ամիր Աբդոլլահիանը վաղը կմեկնի Մոսկվա»,- ասել է դիվանագետը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նախօրեին The Wall Street Journal թերթը հաղորդել էր, որ ԱՄՆ-ը ծրագրում է ստեղծել Իրանի հարցով այլընտրանքային համաձայնագիր՝ առանց Ռուսաստանի։