Մահվան ելքով վթար Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին
copy image url

Մահվան ելքով վթար Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին

Ներքին 3 տարի առաջ - 12:39 14-03-2022

Մարտի 13-ին ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 150-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Դաֆ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել Վեկտրայի» սրահում հրդեհ է բռնկվել:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից, նշելով, որ «Օպել Վեկտրայի» 34-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 40-ամյա ուղևոր Աշոտ Հակոբյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: