Պուտինի կողմից քիմիական զենքի կիրառումը կանաչ լույս կհանդիսանա ՆԱՏՕ-ի համար․ Լեհաստան
copy image url

Պուտինի կողմից քիմիական զենքի կիրառումը կանաչ լույս կհանդիսանա ՆԱՏՕ-ի համար․ Լեհաստան

Արտաքին 3 տարի առաջ - 17:02 13-03-2022
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կվերանայի ուկրաինական հակամարտությանը չմիջամտելու իր դիրքորոշումը, եթե Ռուսաստանը քիմիական զենք կիրառի։

Ավելի վաղ, Ռուսաստանի կողմից քիմիական հարձակման հնարավորության մասին նախազգուշացրել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

Նրա կարծիքով, Մոսկվայի հայտարարությունները, թե իբր Ուկրաինայում գործում են քիմիական և կենսաբանական զենքի արտադրության լաբորատորիաներ, կարող են հենց Ռուսաստանի կողմից նման քայլ ձեռնարկելու նախապատրաստություն լինել։

Ամենից շատ դիտված