ՆԱՏՕ-ն և նրա գործընկերները երկուշաբթի օրը՝ մարտի 14-ին, զորավարժություններ կսկսեն Նորվեգիայում։
Cold Response-2022-ին, որն այս տարի ՆԱՏՕ-ի զորքերի մասնակցությամբ ամենախոշոր զորավարժություններն են, կմասնակցեն 30000 զինվորական, 200 ինքնաթիռ և 50 նավ՝ 27 երկրներից: Այս մասին տեղեկացնում է BBC լրատվական գործակալությունը։
Զորավարժությունները նախատեսված էին դեռևս Ուկրաինա ռուսական ներխուժումից առաջ։ Դրանց ընթացքում մշակվելու է ռազմական ագրեսիայի ենթարկված երկրին դաշինքի կողմից ռազմական օգնության տրամադրումը։
Ըստ սցենարի՝ ՆԱՏՕ-ի զորքերը կգործեն Նորվեգական ծովում, ինչպես նաև Նորվեգիայի հյուսիսում և կենտրոնում։
«Զորավարժությունները չափազանց կարևոր են Նորվեգիայի և նրա դաշնակիցների անվտանգության համար: Դրանք չեն անցկացվում Ուկրաինայի վրա Ռուսաստանի իշխանությունների հարձակման պատճառով, բայց այս ֆոնի վրա դրանք մեծ նշանակություն ունեն», - Ֆրանս պրեսին ասել է Նորվեգիայի պաշտպանության նախարար Օդդ Ռոջեր Էնոքսենը: