Նախարարությունից վստահեցնում են՝ Հայաստան են եկել օտարերկրյա բիզնեսմեններ, հիմնականում ՏՏ ոլորտից
copy image url

Նախարարությունից վստահեցնում են՝ Հայաստան են եկել օտարերկրյա բիզնեսմեններ, հիմնականում ՏՏ ոլորտից

Ներքին 3 տարի առաջ - 11:51 12-03-2022
Էկոնոմիկայի նախարարությունից հավաստիացնում են, որ ռուս- ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան են եկել օտարերկրյա բիզնեսմեններ և իրենց բիզնեսը տեղափոխել են Հայաստան, սակայն նախարարությունը չի կարողանում նշել, թե կոնկրետ քանի՞ նման բիզնես ու բիզնեսմեն է տեղափոխվել Հայաստան։

Oragir.news-ը գրավոր հարցում էր ուղարկել Էկոնոմիկայի նախարարություն՝ նախ հարցնելով, թե ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան քանի՞ ռուս կամ ուկրաինացի բիզնեսմեն է ժամանել, կա՞ն այնպիսիք, որոնք դիմել են Էկոնոմիկայի նախարարությանը՝ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հարցով։ Նախարարությունից ստացել ենք հետևյալ պատասխանը․

«Տեղի ունեցող ռուս-ուկրաինական իրադարձությունների հետևանքով Հայաստան ժամանած ռուս կամ ուկրաինացի գործարարների թվի վերաբերյալ հստակ տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ ժամանածներից ոչ բոլորն են դիմում նախարարություն, շատերը իրենց խնդիրները կարգավորում են Հայաստանի իրենց գործընկերների միջոցով, նաև դեռևս շարունակվում է դեպի Հայաստան մարդկանց հոսքը։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ նշված իրադարձությունների առաջին իսկ օրերին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է իր պատրաստակամությունը՝ ուղղորդելու և օժանդակելու ինչպես Ուկրաինայից և Ռուսաստանից, այնպես էլ այլ երկրներից Հայաստան իրենց բիզնեսը տեղափոխելու և այստեղ աշխատելու ցանկություն ունեցողներին։

Այս ուղղությամբ աշխատանքները համակարգված կազմակերպելու նպատակով էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ։

Գործում է նաև թեժ գիծ՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։ Թեժ գծով ստացված բոլոր հարցադրումները փոխանցվում են Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի և ՀՀ ներդրումների աջակցության կենտրոնի (Enterprise Armenia) մասնագետներին, որոնք լիարժեք խորհրդատվական աջակցություն են ցուցաբերում դիմումատուներին բոլոր գործընթացներում»։

Հաջորդիվ նախարարությանը խնդրել էինք տեղեկացնել, թե ի՞նչ բիզնեսներ են դրանք․

«Մեծ տոկոս են կազմում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները»,- պատասխանել են նախարարությունից։ Հարցրել էինք նաև, թե ի՞նչ պատասխան են ստացել նախարարության կողմից այդ բիզնեսմենները, որոնք դիմել են աջակցության համար։
«Ամեն օր ինչպես [email protected] էլեկտրոնային թեժ գծի միջոցով, այնպես էլ նախարարություն հեռախոսազանգերով բազմաթիվ անձինք դիմում են տեղեկատվություն ստանալու, իրենց ուղղորդելու խնդրանքով։ Բոլորին տրվում են սպառիչ պատասխաններ իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ»,- պատասխանել են նախարարությունից։

Մարիամ Ստեփանյան

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ