Ադրբեջանի գործողությունները նպատակաուղղված են խուճապ առաջացնելու․ ԱՀ ՆԳ ոստիկանություն
copy image url

Ադրբեջանի գործողությունները նպատակաուղղված են խուճապ առաջացնելու․ ԱՀ ՆԳ ոստիկանություն

Ներքին 3 տարի առաջ - 21:01 11-03-2022
Հարգելի՛ հայրենակիցներ

Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։

Ակնհայտ է, որ խաղաղ բնակչությանը թիրախավորելու և ականանետով գյուղերն արկակոծելու հերթական փորձերը նպատակաուղղված են առաջնահերթորեն խուճապ առաջացնելու հասարակության շրջանում:

ԱՀ ՆԳ նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրավիճակի մասին:

Միաժամանակ հորդորում ենք բոլոր լրատվամիջոցներին հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն

Ձեզ գուցե հետաքրքրի