Զովունի գյուղում հայտնաբերվել են տղամարդու և կնոջ դիեր
copy image url

Զովունի գյուղում հայտնաբերվել են տղամարդու և կնոջ դիեր

Ներքին 3 տարի առաջ - 13:16 11-03-2022

Մարտի 11-ին ժամը 10․40-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել. 1-02 ահազանգած անձը հայտնել է, որ մի տղամարդ հետապնդում է նախկին կնոջը։
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, նույն դեպքի վերաբերյալ ստացված այլ հաղորդումների համաձայն՝ հետապնդվող կնոջը տեսել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի դպրոցի մոտ, որտեղ պայթյունի ձայն է լսվել։
Ոստիկանության Նաիրիի բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Զովունու դպրոցի մոտ հայտնաբերել է 1976 թվականին ծնված Նելլի Ն․-ի և 1976 թվականին ծնված Արտակ Դ․-ի դիերը։
Նախնական տվյալներով` նրանց մահը նռնակի պայթյունի հետևանք է։
Դեպքի հանգամանքները պարզվում են։