Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ shamshyan.com
copy image url

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ shamshyan.com

Ներքին 3 տարի առաջ - 21:48 10-03-2022

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 43-ամյա Արմեն Բալյանի վարած Mercedes C180 մակնիշի և 46-ամյա Լուսինե Խաչատրյանի վարած Lexus RX300 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու որոշ ժամանակ անց հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենաները մոտեցրել են ավտոքարշակներին, քանի որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին ու հայտնվել ձորակում։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ամենից շատ դիտված