Ռուսաստանի բանկը արժույթի դուրսբերման նոր սահմանափակումներ է մտցրել այժմ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար:
ՌԴ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կարող են մինչև 5 հազար դոլարին համարժեք կանխիկ գումար ստանալ դոլարով, եվրոյով, ֆունտով և ճապոնական իենով։
Այդ գումարը նրանց կարող է հատկացվել միայն արտասահմանյան գործուղումների ծախսերը հոգալու համար։
Գումարը կարող է ավելացվել միայն «հատուկ դեպքերում՝ կարգավորող մարմնին բանկի դիմումի դեպքում»։
Օտարերկրյա իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն ընդհանրապես չեն կարողանա կանխիկ գումար ստանալ։
Այս սահմանափակումները կգործեն մինչև 2022 թ. սեպտեմբերի 10-ը։ ՌԴ կենտրոնական բանկն այս շաբաթ հետևողականորեն սահմանափակումներ է մտցնում երկրում կապիտալի շարժի վրա։