Շարունակելու ենք մեր ջանքերը. Չավուշօղլուն՝ ՌԴ և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ հանդիպման մասին
copy image url

Շարունակելու ենք մեր ջանքերը. Չավուշօղլուն՝ ՌԴ և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ հանդիպման մասին

Արտաքին 3 տարի առաջ - 16:38 10-03-2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում Ռուսաստանի ու Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Դմիտրի Կուլեբայի հետ անցկացրած հանդիպման վերաբերյալ գրառում է արել իր թվիթերյան էջում:

«Խաղաղության ամենապահանջված այս պահին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ռուս և ուկրաինացի պաշտոնակիցներիս՝ Լավրովի ու Կուլեբայի հետ եռակողմ ձևաչափով հանդիպում անցկացրինք: Մեր ցանկությունն այն է, որ տարածաշրջանում կրկին խաղաղություն հաստատվի: Շարունակելու ենք Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև դիվանագիտությունը աշխատեցնելու ուղղությամբ մեր ջանքերը»,- իր Twitter-ում գրել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ հայտնել ենք, որ մեկուկես ժամ տևած հանդիպման ընթացքում ռուսական ու ուկրաինական կողմերին չի հաջողվել պայմանավորվածության հասնել հրադադարի հարցում: