Բայդենը հայտարարել է Ռուսաստանից նավթի և գազի ներմուծման արգելքի մասին
copy image url

Բայդենը հայտարարել է Ռուսաստանից նավթի և գազի ներմուծման արգելքի մասին

Արտաքին 3 տարի առաջ - 21:31 08-03-2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ռուսաստանից երկիր ամբողջ նավթի և գազի ներմուծման արգելքի մասին։

«Մենք չենք մասնակցի Պուտինի պատերազմի սուբսիդավորմանը»,- ասել է Բայդենը։

Նա խոստովանել է, որ Եվրոպայում դաշնակիցները, որոնք ավելի շատ են կախված ռուսական գազի մատակարարումից, չեն կարողանա միանալ էներգետիկ արգելքին։

Չնայած գազի գների աճի վերաբերյալ մտահոգություններին՝ Բայդենի որոշումն ԱՄՆ-ում ստացել է երկկուսակցական լայն աջակցություն:

Բայդենի հայտարարությանն ընդառաջ նավթի գները կտրուկ բարձրացել են. Brent-ի գինը բարձրացլ է ավելի քան 5%-ով՝ դառնալով բարելի դիմաց 130 դոլար։

Ամենից շատ դիտված