Ռուսաստանն արգելել է արտասահմանյան բժշկական արտադրանքի արտահանումը երկրից
copy image url

Ռուսաստանն արգելել է արտասահմանյան բժշկական արտադրանքի արտահանումը երկրից

Արտաքին 3 տարի առաջ - 13:52 08-03-2022
ՌԴ կառավարությունը պատժամիջոցներին միացած երկրներից ներկրված բժշկական արտադրատեսակների արտահանման ժամանակավոր արգելք է սահմանել։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Խոսքը, մասնավորապես, այն ապրանքների մասին է, որոնք ներկայում գտնվում են ներկրողների պահեստներում կամ մաքսային ընթացակարգեր են անցնում։ Կառավարությունն իր որոշումը բացատրել է Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցներից հետո Ռուսաստանում բժշկական արտադրատեսակների պակասը կանխելու անհրաժեշտությամբ։