Էրդողանը Պուտինին առաջարկել է առևտուր անել ռուբլով. A Haber
copy image url

Էրդողանը Պուտինին առաջարկել է առևտուր անել ռուբլով. A Haber

Արտաքին 3 տարի առաջ - 10:50 08-03-2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Անկարան պատրաստ է Մոսկվայի հետ առևտուր անել ռուբլով և այլ արժույթներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հղում անելով A Haber հեռուստաալիքին։

«Հայտնի են Թուրքիայի և ՌԴ նախագահներ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի երեկվա բանակցությունների մանրամասները։ Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան և Ռուսաստանը կարող են «առևտուր անել դոլարով, եվրոյով, ռուբլով, ոսկով և յուանով», իսկ Ռուսաստանի ղեկավարն, իր հերթին, Ազովի ծովում գտնվող արևածաղկի ձեթով և ցորենով բեռնված 30 նավերի ուղարկման հանձնարարական կտա»,- հաղորդում է ալիքը։

Ամենից շատ դիտված