Խարկովը գնդակոծվում է․ վնասվել է հեռուստաաշտարակը, այրվում է դատախազության շենքը

Արտաքին 3 տարի առաջ - 23:44 06-03-2022
Ուկրաինացի օգտատերերն ու գործակալությունները հայտնում են, որ ռուս զինվորականները հարվածել են տեղի հեռուստաաշտարակին, ինչի հետևանքով հեռուստաալիքների հեռարձակումն ընդհատվել է։
Բացի այդ, հաղորդվում է, որ այրվում է մարզային դատախազության շենքը։
Խարկովի 240 մետր բարձրությամբ մետաղական հեռուստաաշտարակը գտնվում է քաղաքի հյուսիսային ծայրամասում։ Այս կողմից քաղաքի վրա են գրոհում ռուսական զորքերը։ Մարզային դատախազությունը գտնվում է քաղաքի կենտրոնում։

Ամենից շատ դիտված