Զելենսկին ուկրաինացիների մահվան մեջ մեղադրել է արևմտյան երկրներին
copy image url

Զելենսկին ուկրաինացիների մահվան մեջ մեղադրել է արևմտյան երկրներին

Արտաքին 3 տարի առաջ - 18:44 06-03-2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ այսօրվանից ուկրաինացիների մահվան մեջ մեղադրում է նաև արևմտյան գործընկերներին, որոնք հրաժարվել են փակել երկրի երկինքը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ամեն օր կրկնում ենք՝ փակեք երկինքը Ուկրաինայի վրայով։ Ստեղծեք մարդասիրական օդային գոտի՝ առանց հրթիռների, առանց օդային ռումբերի: Մենք մարդ ենք, և ձեր մարդասիրական պարտավորությունն է պաշտպանել մեզ, պաշտպանել ժողովրդին, և դուք կարող եք դա անել։ Եթե ​​դուք դա չանեք, և եթե մեզ գոնե ինքնաթիռներ չտաք, որպեսզի մենք կարողանանք պաշտպանվել, ապա միայն մեկ եզրակացություն կարելի է անել՝ դուք նույնպես ցանկանում եք, որ մեզ շատ դանդաղ սպանեն »,- ասել է Զելենսկին, ընդգծելով, որ սա «աշխարհի քաղաքական գործիչների, Արևմուտքի առաջնորդների պատասխանատվությունն է այսօրվանից և ընդմիշտ»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում