Զելենսկին բանակցություններ է վարել Իլոն Մասկի հետ
copy image url

Զելենսկին բանակցություններ է վարել Իլոն Մասկի հետ

Արտաքին 3 տարի առաջ - 12:46 06-03-2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պայմանավորվել է SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի հետ՝ Starlink համակարգերի ևս մեկ խմբաքանակ մատակարարելու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես խոսել եմ Իլոն Մասկի հետ։ Ես շնորհակալ եմ նրան Ուկրաինային խոսքով և գործով աջակցելու համար։ Հաջորդ շաբաթ մենք Starlink համակարգերի ևս մեկ խմբաքանակ կստանանք ավերված քաղաքների համար»,- գրել է նա Twitter-ում։

Ավելի վաղ Իլոն Մասկը, որն Ուկրաինային Starlink արբանյակային ինտերնետին միանալու համար սարքավորումներ էր տրամադրել, հրաժարվել էր իր ցանցում արգելափակել ռուսական լրատվամիջոցների նյութերը։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

Ամենից շատ դիտված