Դիմակ կրելը բժշկական կազմակերպություններում և՛ բուժանձնակազմի, և՛ այցելուների համար պարտադիր է:
Այս մասին հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նշենք, որ օրերս հանվել է փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը՝ բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների:
Մյուս բոլոր փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության: