Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանում, որն ամենախոշորն է Եվրոպայում, հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հաստատել է Էներգոդար քաղաքի քաղաքապետը։
«Ռուսական զորքերի կողմից Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծումից հետո հրդեհ է բռնկվել»,- հայտարարել է ատոմակայանի մամուլի քատուղար Անդրեյ Տուզը՝ կայանի Telegram-օգտահաշվում տեղադրված տեսանյութում։
Հաղորդվում է, որ այդ շրջանում մարտեր են ընթանում ռուսական և ուկրաինական զորքերի միջև:
Կայանի ներկայացուցիչները Telegram-ում հայտնել են, որ հրդեհը շարունակվում է, և գնդակոծության պատճառով հնարավոր չէ սկսել մարման աշխատանքները։ Էներգոդարի քաղաքապետ Դմիտրի Օռլովը պահանջել է դադարեցնել ատոմակայանի գնդակոծությունը։
Ռադիացիոն ֆոնի խախտման մասին տեղեկություն դեռ չկա։
Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ հրշեջներին թույլ են տվել մուտք գործել Զապորոժիեի ատոմակայան։ Այս մասին հաղորդել է Զապորոժիեի շրջանային պետական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Ստարուխը։