Ֆրանսիայի նախագահի թեկնածուն խոստանում է վերջ դնել Թուրքիայի եվրաանդամակցության փորձերին
copy image url

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն խոստանում է վերջ դնել Թուրքիայի եվրաանդամակցության փորձերին

Արտաքին 3 տարի առաջ - 22:49 01-03-2022
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը հունական Ekathimerini. պարբերականի հետ զրույցում խոստացել է ընտրվելու դեպքում վերջ դնել Թուրքիայի՝ Եվրամիությանը անդամակցելու փորձերին: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

«Ինձ ամենից շատը անհանգստացնում է թուրքական կառավարության շանտաժը: Ես դեմ եմ լինելու Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, որի գործընթացն առկախված է»,- ասել է Պեկրեսը:

Ավելի վաղ թուրքական մամուլին անհանգստացրել էին Ֆրանսիայի նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Էրիկ Զեմուրի այցը Հայաստան, որը հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդում:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի