Լուկաշենկոն ու Էրդողանը քննարկել են հակամարտությունն Ուկրաինայում և ռուս-ուկրաինական բանակցությունները
copy image url

Լուկաշենկոն ու Էրդողանը քննարկել են հակամարտությունն Ուկրաինայում և ռուս-ուկրաինական բանակցությունները

Արտաքին 3 տարի առաջ - 10:58 01-03-2022
Բելառուսի և Թուրքիայի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը, ինչպես նաև ռուս-ուկրաինական բանակցությունները։

ԲԵԼՏԱ լրատվական գործակալության հաղորդագրություններում նշվում է, որ Բելառուսի և Թուրքիայի ղեկավարները «մանրամասն քննարկել են ուկրաինական հակամարտությունը, ինչպես նաև ռուս-ուկրաինական բանակցությունները, որոնք սկսվել են փետրվարի 28-ին, Բելառուսում, և կենտրոնացել են խաղաղ գործընթացին աջակցելու վրա»։

Միաժամանակ, Թուրքիայի նախագահը հայտարարել է հակամարտության կարգավորմանն ամեն կերպ նպաստելու իր պատրաստակամության մասին։ Լուկաշենկոն իր հերթին նշել է, որ այդ դիրքորոշումը լիովին համընկնում է բելառուսականի հետ։

Բացի այդ, մեկ ժամից ավելի տևած զրույցի զգալի հատվածը երկու երկրների ղեկավարները նվիրել են «Բելառուսի և Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականության հարցերին»։