ԱՄՆ-ը պատրաստ է թուլացնել պատժամիջոցները, եթե Ռուսաստանը գնա Ուկրաինայում հակամարտության դեէսկալացիայի
copy image url

ԱՄՆ-ը պատրաստ է թուլացնել պատժամիջոցները, եթե Ռուսաստանը գնա Ուկրաինայում հակամարտության դեէսկալացիայի

Արտաքին 3 տարի առաջ - 10:25 01-03-2022
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Ուկրաինայում դեէսկալացիայի դեպքում Մոսկվայի դեմ պատժամիջոցները կարող են մեղմվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Եթե դա տեղի չունենա, եթե Ռուսաստանը շարունակի էսկալացիան, այդ միջոցները համապատասխան կերպով կխստացվեն։ Մենք պատրաստ ենք շարունակել էսկալացիան, պատրաստ ենք տրամաչափվել հակառակ ուղղությամբ»,- ասել է Փրայսը:

Նրա խոսքով, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ինքնանպատակ չեն, մինչդեռ ԱՄՆ-ը դեռևս նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը պատրաստ է շարժվել դեպի հակամարտության դեէսկալացիա։