Ֆրանսիայի կառավարությունը նախատեսում է սկսել երկրում ռուս օլիգարխների ողջ ունեցվածքի բռնագրավումը։ Ինչպես հայտնում է Financial Times-ը, այս մասին երեքշաբթի՝ փետրվարի 28-ին, հայտարարել է ֆինանսների նախարար Բրունո լը Մերը։
Նրա խոսքով՝ խոսքը անշարժ գույքի, ինչպես նաեւ շքեղ զբոսանավերի ու մեքենաների մասին է։
«Մենք նաև կնշենք բոլոր Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք ունեն Ֆրանսիայում ունեցվածք, որոնք կարող են ներառվել եվրոպական պատժամիջոցների ցանկում Ռուսաստանի կառավարության հետ կապերի համար: Մենք իրավական հիմքեր կստանանք այդ բոլոր ակտիվների բռնագրավման համար», - ասել է նախարարը երեկ կայացած նիստում:
Նշվում է, որ ֆրանսիացի նախարարներն այս շաբաթ կհանդիպեն բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ «հստակ հասկանալու այս ճգնաժամի հետևանքները առևտրի, ինչպես նաև բաղադրիչների և կարևոր մետաղների մատակարարման վրա»:
Լը Մերը նաև հայտնել է, որ G7-ի երկրների ֆինանսների նախարարները երեքշաբթի օրը կհանդիպեն՝ քննարկելու Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ կապված Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիայի հետ։
Հիշեցնենք, որ ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը։ Պատժամիջոցների նոր փաթեթը, մասնավորապես, նախատեսում է ռուս դիվանագետների արտաքսում և սահմանափակումներ Պուտինի շրջապատի նկատմամբ։