Ամերիկյան FedEx և UPS առաջատար լոգիստիկ ընկերությունները դադարեցրել են ծանրոցների առաքումը Ռուսաստան՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին, հաղորդում է The Wall Street Journal-ը։
Ավելի վաղ երկու ընկերություններն էլ դադարեցրել էին ծանրոցներ ուղարկել Ուկրաինա՝ այստեղ ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկի պատճառով։ Ընկերությունները ծառայությունների մատուցման վերսկսման ժամկետ չեն նշում: Ընկերությունները նշում են, որ հետևում են իրավիճակի զարգացմանը։