Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ում տեսանյութ է հրապարակել, որում պատկերված են չեչեն զինվորականները։
Տեսանյութում երևում է ճանապարհին կանգ առած մեքենաների շարասյունը։ Մարտիկները քայլում են ճանապարհի երթևեկելի հատվածով, ողջունում են միմյանց, իրար ձեռք սեղմում:
Կադրում լսվում է նկարահանող տղամարդու ձայնը, որը չեչեներեն ինչ-որ բան է հարցնում զինվորականներից։ Ռուսերեն նա ընդամենը երկու բառ է արտասանում հարցական ինտոնացիայով՝ «մարտական ոգի»: Նա, ըստ ամենայնի, հետաքրքրվում է, թե ինչպիսին է Կադիրովի մարտիկների մարտական ոգին։
Ի պատասխան բոլորը ժպտում են ու կատակում։