Լքե՛ք տարածքը. ադրբեջանցիները հայերենով ահաբեկում են Խրամորթի բնակիչներին
copy image url

Լքե՛ք տարածքը. ադրբեջանցիները հայերենով ահաբեկում են Խրամորթի բնակիչներին

Ներքին 3 տարի առաջ - 17:21 26-02-2022

Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում երեք օր անընդմեջ միջադեպ է տեղի ունենում։ Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը oragir.news-ին հայտնեց, որ ադրբեջանցիները բարձրախոսով, հայերեն լեզվով հորդորել են գյուղացիներին լքել գյուղը:

Նրանք, մասնավորապես, բարձրախոսներով հայտարարում են, որ գյուղը ադրբեջանական տարածք է, գյուղատնտեսական աշխատանքներ չկատարեն, տարածքը լքեն, եթե նրանց երեխաների կյանքը թանկ է իրենց համար։

Գյուղապետն ասաց, որ գյուղում հանգիստ մթնոլորտ է. «Գյուղացիներն արդեն գիտեն, որ դա ընդամենը տեքստ է, գալիս, հայտարարում, գնում են։ Ոչ մի խուճապ չկա։ Մեր գյուղը մեծ գյուղ է։ Երրորդ օրն է` այդ հայտարարությունները լինում են»։

Հայկական կողմը դիմել է ռուս խաղաղապահներին. «Բանակցությունները կան, ամեն ինչը կա, արդյունքների մասին հետո, հիմա չգիտենք»։ Նա նաեւ ասաց, որ կրակոցներ չեն հնչում։


Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված